Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է. Աննա Հակոբյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է, «Ազատությանը» տեղեկացրել է պատգամավորի կինը՝ Աննա Հակոբյանը։ Հակոբյանի խոսքով, ինքը հեռախոսազանգ է ստացել, զանգահարողը ներկայացել է քննիչ Թադևոսյան, ասել է, որ Փաշինյանը Սևանի բաժնում է։
Քննիչը նաև ասել է, որ Փաշինյանի պահման վայրի մասին տեղեկատվության հրապարակումը 12 ժամով հետաձգված է եղել, քիչ առաջ այդ ժամկետը լրացել է, այդ իսկ պատճառով հիմա տեղյակ են պահում։
Աննա Հակոբյանի խոսքով, քննիչը չի պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացվել։ Փաստաբան Ռուստամ Բադասյանը այս պահին ուղևորվում է Նիկոլ Փաշինյանին տեսակցելու։ Աննա Հակոբյանն ակնկալում է ամուսնու որպիսության մասին տեղեկություններ ստանալ փաստաբանից, այն բանից հետո, երբ վերջինս կտեսակցի Փաշինյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը
- Ոստիկանություն.Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան