Քաղաքապետարանը կոչով դիմել է ծնողներին
Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կոչ-հորդոր է ուղղել ծնողներին.
«Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր.
Վերջին օրերին Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով:
Ուստի, կոչ-խնդրանքով դիմում ենք ձեզ` երեխաներին զերծ պահել զանգվածային անկանխատեսելի միջոցառումներից:
Հարգելի հայուհիներ,
ծնողական ձեր հոգածությամբ ու մայրական հորդորով ձեր անձնական հսկողության ներքո պահեք նրանց գործողությունները»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ. Զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից
- ՀԿ. Հորդորում ենք անչափահասներին զերծ պահել վտանգավոր կուտակումներին և հավաքներին մասնակցելուց
- Վիգեն Սարգսյան. Երեխաների մասնակցությունը նման գործընթացներում անթույլատրելի է