Կոչ. Ապրիլի 24-ին ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ
Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները համատեղ կոչ են տարածել Ապրիլի 24-ի կապակցությամբ: Կոչում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար:
Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ:
Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ Թուրքիայի կողմից իրագործված անարդարության և այսօր ցեղասպանությունը ժխտողների դեմ բողոքի օր:
Հարգենք մեր նախնիների հիշատակը և հոգանք մեր ազգի ապագան արժանապատվորեն ու պատվով:
Պահենք և պահպանենք աշխարհի աջակցությունը և համերաշխությունը մեր հանդեպ Ապրիլի 24-ին, երբ մեզ հետ միասին հարգում են զոհերի հիշատակը և հիշում նրանց, ովքեր օգնել են վերապրողներին:
Այսօր վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբել մեր ժողովրդին ազգային իդեալների շուրջ, լուծել մեր ներքին խնդիրները միասնաբար՝ երկխոսության և փոխըմբռման ոգով, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները»:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով
- ՀՀ նախագահ. Փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի
- Նալբանդյան. Որևէ երկխոսություն կարող է հաջողություն ունենալ, եթե այն երկկողմանի է
- Այս պահին գնում եմ Նիկոլ Փաշինյանի մոտ. Կարեն Կարապետյան
- Իրադարձություններն արդեն վեր են ածվում պետականության դեմ ուղղված մարտահրավերի. Կուտոյանի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան