
Տրանսպորտի նախարարությունը զգուշացնում է ուղևորափոխադրող ընկերություններին
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարությունը ուղևորափոխադրող ընկերություններին տեղեկացնում է, որ 2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2017 թվականի մայիսի 9-ի №202 հրամանագրի և 2017 թվականի նոյեմբերի 27-ի Ռուսաստանի Դաշնության կառավարության №1426 որոշման պահանջներին համապատասխան այն քաղաքները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր, իրականացվելու են անվտանգության միջոցառումներ:
Բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները (կանոնավոր և ոչ կանոնավոր), որոնք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ այդ քաղաքներում կիրականացնեն ուղևորափոխադրում, պարտավոր են տրանսպորտային միջոցները կահավորել տեղորոշման համակարգով և տրանսպորտային միջոցի ու վարորդի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել Ռուսաստանի Դաշնության համապատասխան անվտանգության մարմիններին՝ տվյալ քաղաք մուտք գործելուց առնվազն 48 ժամ առաջ:
Համապատասխանաբար չկահավորված կամ պահանջվող տեղեկատվությունը անվտանգության մարմիններին չտրամադրած տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ քաղաք չի թույլատրվի:
Անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակված է կայքում:
Կայքում առկա է տեղեկատվություն ամբողջ ընթացակարգի և տեղորոշման սարքավորումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին