Bitcoin Cash-ը վերջին օրերի անկումից հետո արժևորվել է 16%-ով
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքն այսօր առավոտյան արժևորվել է 16%-ով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ Bitcoin Cash բիթքոինի փոխարժեքը կազմել է 8,86 հազար դոլար: Bitfinex բորսայում էլ կրիպտոարժույթի գինը նվազել է 0,34%-ով՝ հասնելով 8,84 հազար դոլարի, Binance -ում՝ 0,02 տոկոսով՝ կազմելով 8,84 հազար դոլար:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքին, ապա Ethereum-ի փոխարժեքն աճել է 4,3%-ով և կազմել 631 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 0,58%-ով և կազմել 0,87 դոլար:
Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 396,46 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան