
Այս պահին գնում եմ Նիկոլ Փաշինյանի մոտ. Կարեն Կարապետյան
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կդիմի ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության վերաբերյալ որոշումը հետ վերցնի: Այս մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը:
«Այսօր մենք որոշում ենք կայացրել դիմել Գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը պատգամավորների վերաբերյալ Ազգային ժողովից հետ վերցվի: Ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծումներ գտնենք», - հայտարարեց նա:
Կարեն Կարապետյանը նաև հավելեց. «Ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք՝ հայերս, անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում տալ»: