Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որը կանցկացվի ապրիլի 23-ից 27-ը։ ԵԽԽՎ-ն այս նստաշրջանում կքննարկի արտակարգ դրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից շեղումների հարցերը։
Վեհաժողովը նաև քննարկելու է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցը, Դաեշ ահաբեկչական խմբի ֆինանսավորման, ինչես նաև հիբրիդային պատերազմի իրավական մարտահրավերներն ու մարդու իրավունքների պարտավորությունները։
Տեղի է ունենալու նաև քննարկում լրագրողների կարգավիճակի պաշտպանության ու խմբագրական ամբողջականության հետ կապված հարցերի շուրջ։ Օրակարգում է նաև ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև կլիմայական փոփոխության Փարիզի համաձայնագրի իրականացման հարցը։
ԵԽԽՎ-ում հանդես կգա Մակեդոնիայի Հանրապետության ԱԳ նախարարն ու կպատասխանի հարցերին։ ԵԽԽՎ անդամները նաև տեսակետների փոխանակում կանեն ԵԽ գլխավոր քարտւղարի ու ԵԽ նախարարների կոմիտեում նախագահողի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին