«Հիմա խնդրում եմ ինձ հնարավորություն տաք երկու ժամով մեկուսանամ». պատգամավորներն ազատ են արձակվել (լրացված)
15։57
«Ձեր ցավը տանեմ»,- Հանրապետության հրապարակում դիմելով ցուցարարներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ վերջին 24 ժամվա մեջ եղել է կատարյալ մեկուսացման մեջ:
«Հիմա խնդրում եմ ինձ հնարավորություն տաք երկու ժամով մեկուսանամ, լուծեմ, կալանքի տալ գտնվող մեր մյուս ընկերների ազատման հարցը: Եվ ժամը 18:30-ին այստեղ հաղթական հանրահավաք»,- հայտարարեց Փաշինյանը:
15:47
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է: Ցուցարարները վանկարկում են՝ «Ազատ, անկախ Հայաստան»:
Հրապարակում սպասում են Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ վերջինիս և Արարատ Միրզոյաին միացավ Սասուն Միքայելյանը:
15։04
ԱԺ պատգամավոր, հակաիշխանական ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ձերբակալվածների պահման վայրից։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Այնտեղ հավաքվածները Փաշինյանին դիմավորեցին ծափահարություններով:
Փաշինյանի հետ դուրս եկան նաև պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե ինչ է խոսել վարչապետի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ, Փաշինյանը նշեց, որ այս մասին կխոսի երեկոյան իր ելույթում:
«Ձերբակալված բոլոր անդամները պետք է րոպե առաջ դուրս գան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե ինչու նրան բաց թողեցին, Փաշինյանն ասաց. «Որովհետև Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել: Իշխանությունը պատկանում է ժողովրդին և այլևս այդպես է»:
Փաշինյանի խոսքով, անազատության մեջ բոլոր գտնվողներն ազատ կարձակվեն:
Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց. «Հոյակապ»: Փաշինյանն այլ հարցերի չպատասխանեց, ասաց՝ դրանց մասին կխոսի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում:
Քիչ անց նա միացավ բողոքի ակցիայի մասնակիցներին, այստեղ նրան ողջունեցին՝ «Նիկոլ, Նիկոլ» բացականչություններով, ծափահարություններով, սուլոցներով: Նա ասաց, որ այս ընթացքում կծանոթանա իրավիճակին, ինչից հետո կկայացնեն որոշումներ: «Ես դեռ ինֆորմացիա չունեմ, 100 տոկոս մեկուսացված եմ եղել վերջին 24 ժամվա ընթացքում»,- ասաց նա:
Երթի ժամանակ Փաշինյանին միացավ նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Նրանք գրկախառնվեցին, իսկ ցուցարարներն այդ ընթացքում ծափահարում էին:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ Փաշինյանին ազատությունից զրկելու վերաբերյալ
- Այս պահին գնում եմ Նիկոլ Փաշինյանի մոտ. Կարեն Կարապետյան
- Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է. Աննա Հակոբյան
- Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան