![](https://panorama.am/news_images/647/1938608_1/hh_ain_3.thumb.jpg)
ԱԻՆ-ը պահանջում է դադարեցնել փրկարարի համազգեստի անօրինական կրումը
Ապրիլի 23-ին ցուցարարների շարքում եղել է փրկարարական ծառայության գնդապետի համազգեստով մի քաղաքացի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փրկարարական ծառայողն իրավունք չունի լինել որևէ կուսակցության, հասարակական - քաղաքական, հասարակական կազմակերպության անդամ, ինչպես նաև կազմակերպել կամ մասնակցել գործադուլների, ուստի տեղեկացնում ենք, որ նշված անձը հանդիսանում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության նախկին աշխատակից, փրկարարական ծառայության պաշտոնաթող գնդապետ, ում նկատմամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում, պարզվել է, որ վերջինս դրսևորել է փրկարարական ծառայողին ոչ վայել վարքագիծ և նրա նկատմամբ ՀՀ ԱԻ նախարարի 02.10.2017թ. N1088 հրամանով կիրառվել է կարգապահական ներգործության միջոց` «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որից հետո վերջինս իր զեկուցագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարի 15.01.2018թ. N19ա/վ հրամանով ազատվել է փրկարարական ծառայությունից, ուղարկվել պահեստազոր և նրան չի տրվել համազգեստ կրելու իրավունք:
ԱԻՆ-ը նշում է, որ փրկարարները կներգրավվեն հավաքներում բացառապես փրկարարական աշխատանք կատարելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)