Աստանայում հուշարձանի մասնիկը հանձնել են որպես մետաղի ջարդոն
Ոստիկանները Աստանայում ձերբակալել են մի տղամարդու, ում կասկածում են 1932-1933 թթ. Սովասպանդից (Հոլոդոմոր) մահացածների հիշատակին կառուցված հուշարձանի մաս կազմող տղայի բրոնզե արձանիկը գողանալու և իբրև մետաղի ջարդոն հանձնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Տղայի արձանիկը ոստիկանները գտել են մետաղի թափոնների հանձնման կետերից մեկում, բացի այդ, ճշտված է գողացված գույքի գնորդը»,- ասվում է տարածված հայտարարության մեջ:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկու հոդվածով՝ «գողություն» և «գիտակցաբար հանցավոր ճանապարհով գույքի ձեռքբերում կամ ձեռքբերված գույքի օտարում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան