Արա Բաբլոյանը ուղևորվում է հանդիպելու ձերբակալված 3 ՀՀ ԱԺ պատգամավորներին
Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց»
օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին