ՀՀ նախագահ. Փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի
Մենք, որպես ազգ, չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մեր ընտանիքի բոլոր խնդիրները, պրոբլեմներն ի վիճակի ենք լուծելու իրար հետ խոսելով, երկխոսելով, լուծումներ գտնելով ու բանակցելով: Սա իմ կոչն է, և որևէ մեկը չպետք է հանկարծ կասկածի, որ մենք՝ որպես հայ, անկախ մեր ունեցած բոլոր խնդիրներից, պետք է միասնական լինենք, որովհետև կյանքը շարունակվում է: Եվ էլի 100 տարի մեր ազգային արժանապատվությունն ու խնդիրները պետք է պաշտպանենք»,-ասաց ՀՀ նախագահը:
Հարցին, թե մտահոգվա՞ծ չէ այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ նրա հարազատների համար, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Շատ մտահոգված եմ: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահին տրված լիազորությունների շրջանակում փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի, լուծում լինի: Ինչպես ասացի, լուծման միակ ուղղությունը երկխոսությունն է»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Գիշերային ժամերի աղմուկը ևս այլոց իրավունքների անհամաչափ խախտում է
- Ամենավտանգավորը այս իրավիճակում միավորներ հավաքելու ցանկությունն է. Վիգեն Սարգսյան
- Նալբանդյան. Որևէ երկխոսություն կարող է հաջողություն ունենալ, եթե այն երկկողմանի է
- Այս պահին գնում եմ Նիկոլ Փաշինյանի մոտ. Կարեն Կարապետյան
- Իրադարձություններն արդեն վեր են ածվում պետականության դեմ ուղղված մարտահրավերի. Կուտոյանի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին
- Վիգեն Սարգսյան. Երեխաների մասնակցությունը նման գործընթացներում անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին