Արցախի ՊՆ-ն հակառակորդի կուտակումների վերաբերյալ նոր տեսագրություն է տարածել
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ որոշ հայ օգտատերեր համացանցային տիրույթում փորձում են կասկածի տակ դնել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ մեր կողմից տեսագրությամբ ապացուցված հաղորդագրության իսկությունը:
Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է այսօր առավոտյան ժամը 07.42-ից մինչև 10.01-ն ընկած ժամանակաընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի ուժերի և միջոցների կուտակումների ու տեղաշարժերի մասին վկայող տեսագրությունների հերթական շարքը:
«ԱՀ պաշտպանության նախարարությունը հայրենական բոլոր օգտատերերին և, ընդհանրապես՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում է զերծ մնալ հանրապետության ռազմատեղեկատվական համակարգի կողմից տարածվող պաշտոնական տեղեկությունները կասկածի տակ դնելու և, ըստ այդմ՝ անհեռատես ու վտանգավոր հետևանքներով հղի ապատեղեկատվություններ տարածելու հանցավոր գայթակղությունից, քանի որ այն կարող է խարխլել մեր համազգային զգոնությունը: Գիտակցենք, որ այս չափազանց բախտորոշ ժամանակահատվածում մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է մեր գործողություններում լինել առավել քան պատասխանատու և քայլ կատարելուց առաջ մտածել Հայրենիքի պաշտպանությունն անխոցելի պահելու մասին»,- նշված է ՊԲ-ի տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ
- Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին