Լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար. Արա Բաբլոյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ այս գիշեր հանդիպել և զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախևառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, և ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»,- նշել է Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը ուղևորվում է հանդիպելու ձերբակալված 3 ՀՀ ԱԺ պատգամավորներին
- Հայ Ազգային Կոնգրես. Անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին