«Կառուցողական շփումներով սկսել արդյունավետ համագործակցության մթնոլորտի ձևավորումը»
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ՝ Դերենիկ Գաբրիելյանը և Օլիմպիական չեմպիոն՝ Օկսեն Միրզոյանը հանդես են եկել հայտարարությամբ.
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Չենք կարող անտարբեր լինել այս օրերին մայրաքաղաք Երևանում և հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Անշուշտ, Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Խնդիրներ, որոնց հաջողությամբ հաղթահարումն էականորեն պայմանավորված է հասարակության բոլոր շերտերի ակտիվ, համակողմանի ու արդյունավետ ներուժի համադրմամբ՝ ուղղված հանրային կյանքի տարբեր ոլորտներում տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծմանը: Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով:
Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ուստի կոչ ենք անում կառուցողական շփումներով սկսել արդյունավետ համագործակցության մթնոլորտի ձևավորումը՝ ծավալելով կառուցողական երկխոսություն և ձևավորելով փոխվստահության մթնոլորտ:
Վստահ ենք, որ հանրության քաղաքացիական անհնազանդություն հայտարարած շերտերը սթափ կգիտակցեն հնարավոր մարտահրավերների առաջացման վտանգը, իսկ իշխանական կառույցները խելամիտ զիջումների միջոցով հնարավորություն կստեղծեն հարթել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ գործելով բացառապես ի բարօրություն Հայաստանի, Արցախի և ի սփյուռս հայության այսօրվա և վաղվա օրվա:
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ՝
Դերենիկ Գաբրիելյան
Օլիմպիական չեմպիոն՝
Հօկսեն Միրզոյան»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան