Պետք է հասկանալ իրար և խաղաղ ճանապարհով հանգուցալուծման գնալ. Միլիտոնյան
«Երկխոսության ճանապարհով կլինի, թե զիջումների, փոխզիջումների, պետք է անպայման ելք գտնել»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանում կատարվող իրադարձություններին։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ իրար և նորմալ, խաղաղ ճանապարհով հանգուցալուծման գնալ։
«Ոստիկանական ուժերից զատ որևէ ինքնագործունեություն ծավալող անձինք՝ դիմակավոր և անդիմակ, չպետք է ներգրավվեն այս հասարակական պայքարի մեջ։ Իսկ մեր՝ գրողներիս պարտքն է ժողովրդի հետ լինել, ժողովրդի հոգին ընկալել և հորդորել, որպեսզի վաղը, մյուս օրը կարողանա չվտանգել իր ապագան և իշխանավորներն էլ պետք է առաջնահերթ այդպես մտածեն»,- ասաց ԳՄ նախագահը։
Նշենք, որ Էդվարդ Միլիտոնյանը զրույցի ընթացքում շեշտեց, որ պետք է անպայման պատգամավորներին ազատ արձակել, և մինչ հարցազրույցը պատրաստում էինք, հայտնի դարձավ պատգամավորների ազատման լուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Հիմա խնդրում եմ ինձ հնարավորություն տաք երկու ժամով մեկուսանամ». պատգամավորներն ազատ են արձակվել (լրացված)
- «Ամեն ինչ կարելի է հասկանալ, հարթել, ուղղել և միասնական առաջ գնալ»
- «Նիկո՛լ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն». Երվանդ Ղազանչյան