Բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և Անգլիայի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է այս օրերին Հայստանում կատարվող իրադարձություններին։
«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ֆուտբոլիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան