ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «սառը պատերազմի» մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը խոստովանել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն անարդյունավետ է, և պատմել է նոր սառը պատերազմի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Պատասխանելով Արևմուտքի՝ Սիրիայի ուղղությամբ հարվածների օրինականության հարցին՝ ի պատասխան Դումա քաղաքում «քիմիական հարձակման» մասին տեղեկություններին՝ նա ասել է, որ նման իրավիճակների լուծման համար կան պարզ կանոններ, սակայն այժմ կարևոր է հետ չնայելը:
«Սառը պատերազմը վերադարձել է», - հայտարարել է նա՝ նշելով, որ 20-րդ դարի համապատասխան շրջանի հետ համեմատած զգալի տարբերություններ կան:
«Այն ժամանակ լուրջ հակամարտություն կար ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև: Այժմ Վաշինգտոնն ու Մոսկվան չեն վերահսկում բոլորին, ինչպես այն ժամանակ էր: Շատ երկրներ տարածաշրջանում անչափ ակտիվ են՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ, չկան երկու միանման վերահսկվող խմբեր», բացատրել է նա:
Գուտերրիշը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը «լուրջ» է համարել, նշել, որ պետք է անել հնարավոր ամեն բան՝ երկխոսությունը վերականգնելու համար, որպեսզի կողմերը կարողանան հաղթահարել լարվածությունը, որը նախորդ շաբաթ հասել է իր գագաթնակետին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան