Պաշտպանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը
Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ:
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպան Արման Թաթոյանն այցելել էր նաև ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց: Առանձնազրույցներ էր ունեցել նրանց հետ, ստուգվել էին պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը: Դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից չէին ներկայացվել:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը ձերբակալումից»,- ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին