Նալբանդյան. Որևէ երկխոսություն կարող է հաջողություն ունենալ, եթե այն երկկողմանի է
«Ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել բնականոն պետական գերատեսչությունների աշխատանքը, անհարմար դրության մեջ դնել, վարկաբեկել մեր դիվանգետներին իրենց հայտարարություններով ու դա հրապարակել առցանց, չեմ կարծում, որ միջազգային իրավունքի, ժողովրդավարության կամ էլ հայրենասիրության դրսևորում է»,-այս մասին օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Երևանում կայացած հանդիպմանը հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այդպիսի բաներ պատահում են, և բոլորը պետք է պատասխանատու լինեն: Վերջին այս զարգացումները ինչպես պետք է լիցքաթափել, իհարկե ձևը բարի կամքն է, երկխոսությունը, բայց որևէ երկխոսություն կամ բարի կամք կարող է հաջողություն ունենալ, եթե այն պատասխան է ստանում, երկկողմանի է: Այս պարագայում դուք գիտեք, որ երկրի ղեկավարները՝ հանրապետության նախագահը, վարչապետը, հոգևորականությունը, քաղաքական ուժերը, նաև միջազգային գործընկերներն ու կառույցները երկխոսության բազամթիվ կոչեր են արել: Մինչ այդ երկխոսությունը փաստորեն մերժվել էր, դա ակնհայտ դարձավ նաև երեկվա հանդիպմանը և դուք դրա ականատեսը եղաք»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Ձեռնարկվում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր
- Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դեսպաններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին