Հայաստանյան իրադարձություններին Ռուսաստանի միջամտության մասին անգամ հիպոթետիկ քննարկումներն անտեղի են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ կապված ընդդիմադիրների ակցիաների հետ, Հայաստանի ներքին խնդիրն են: Այս մասին տեղեկացնում է ntv.ru-ն:
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, բայց բացարձակապես տեղին չեն ռուսական միջամտության մասին անգամ հիպոթետիկ քննարկումները:
«Դա բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է: Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություներին: Հայաստանը մեր մտերմագույն դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում ենք ամենասերտ հարաբերությունները»,- ասել է նա:
Պեսկովը նաև ընդգծել է՝ չի կարող հստակ ասել՝ Երևանն արդյոք Մոսկվայից խորհրդատվություն խնդրել է՝ կապված վերջին իրադարձությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան