Վիգեն Սարգսյան. Մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ոչ հիմա, ոչ էլ հետագայում
«Որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի»,-արձագանքելով «Մարտի 1-ից դասեր չքաղելու» մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, դա պետք է դիտել նախազգուշացում, որ նման իրադարձությունները կարող են բերել լարվածության ու էսկալացիայի, ինչը որևէ մեկին, իհարկե, անհրաժեշտ չի:
«Ես կարծում եմ, որ հենց բուն բանակցությունների փաստը, չնայած բոլոր ձևաչափերը միտված էին նրան, որ բանակցությունները չկայանային, սկսած մամուլի առաջ, Մարիոթ Հյուրանոցում դա անցկացնելը, ցույց է տալիս կառավարության ու վարչապետի՝ երկխոսություն վարելու տրամադրվածությունը»,-նշեց Վ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներում բանակին ներգրավելու հնարավորության մասին հարցին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց. «Դուք և մեր հասարակությունը պետք է վստահ լինեք, որ հայաստանյան օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավել, ինչպես կարող են ներգրավել նման իրավիճակների ժամանակ: Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում է ու շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար է, լրացուցիչ ուժի, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ ռեժիմի պայմանների պահպանման համար: Իմ, ինչպես նաև վստահ եմ, որ բոլոր մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ոչ հիմա, ոչ էլ հետագայում: Տեսեք, օրենսդրությունը դրա համար էլ գրվում է, որ ինչ-որ մի պահի դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ, օրենսդրությունը գրվում է երբ հանգիստ վիճակ է, որպեսզի լարված իրավիճակում ընթացակարգերն ունենանք: Հուսանք, որ տարիներ շարունակ դա մեր երկրին պետք չի լինի»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Երկխոսության համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ
- Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. Պարզաբանում է նրա խոսնակը
- Սարգսյան-Փաշինյան բանակցությունները մի քանի րոպե տևեցին. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան