Չինացիների վրա սառը ջուր են լցնում կարմիր լույսի տակ փողոցը հատելու համար
Չինական Հուանշի քաղաքում սկսել են հետիոտնի «կրթությամբ» զբաղվել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Խաչմերուկներից մեկի մայթեզրին մետաղական սյուներ են տեղադրել՝ ինֆրակարմիր հաղորդիչներով և ցնցուղներով:
Դրանք միանում են, երբ հետիոտնային անցումն արգելված է, և մարդկանց վրա ջուր են ցողում, երբ նրանք փորձում են փողոցն անցնել: Նորամուծությունը չինացի սոցկայքերի օգտատերերի դժգոհությունն է առաջացրել:
«Իսկ անձրևոտ եղանակին, ուրեմն, կարելի՞ է կարմիր լույսի տակ փողոցը հատել»,- նշում են նրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան