Շիրակի մարզպետ. Այս հեղափոխության արդյունքները պիտի կարողանանք ճիշտ օգտագործել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո եկավ Գյումրու Թատերական հրապարակ ու ելույթ ունեցավ Հաղթանակ տոնող ժողովրդի առջև»:
«Առավոտ» թերթը մեջբերել է մարզպետի խոսքը.
«Այսօր մեզ համար շատ ուրախ օր է, կարողացանք ցույց տալ, որ միահամուռ կարող ենք հասնել այն փոփոխություններին, որոնք ակնկալված են եղել, որը մենք ցանկացել ենք։ Հիմա շատ կարևոր է, որ այս ձեռքբերումները, որ մենք այսօր արձանագրել ենք, կարողանանք տարածել հետագայի վրա նույնպես, որ այս հեղափոխության արդյունքները կարողանանք ճիշտ օգտագործել։ Սրբազանը ճիշտ ասաց՝ խորհելու ժամանակն է։ Շնորհավորում եմ բոլորիդ ևս մեկ անգամ, հրավիրեցիք, հրավերը չմերժեցի, եկա։ Հույս ունեմ, որ հավաքական կամքով ու մտքով կկարողանանք մեր երկիրը բերել այն վիճակին, որը մենք բոլորս տենչում ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները