ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Սերժ Սարգսյանի խիզախ որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) արձագանքել են Երևանում տեղի ունեցած զարգացումներին։
«Մենք ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի խիզախ որոշումը՝ հրաժարվել իր պաշտոնից՝ երկրում աճող լարվածությունը մեղմելու համար։ Մենք հույս ունենք, որ սա կբերի նոր և կառուցողական երկխոսության երկրում բոլոր քաղաքական ուժերի միջև՝ նպատակ ունենալով գտնել առկա իրավիճակի երկարատև լուծում՝ սահմանադրական դրույթներին համապատասխան»,-ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։
Համազեկուցողները նաև ընդգծում են, որ խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր կալանավորվածները պետք է ազատ արձակվեն և խաղաղ հավաքների իրավունքը պետք է ամբողջությամբ հարգվի։ Միևնույն ժամանակ համազեկուցողները մտահոգություն են արտահայտում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հետ կապված, որոնցում ասվում է համացանցում ատելության խոսքերի և անգամ բռնության կոչերի մասին, և կոչ են անում հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Համազեկուցողները նշել են, որ շարունակելու են հետևել Երևանում տեղի ունեցող զարգացումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան