Իսրայելը սպառնացել է ոչնչացնել ռուսական C-300 համակարգերը
Իսրայելը կոչնչացնի ռուսական զենիթահրթիռային C-300 համակարգերը, եթե Սիրիան դրանք օգտագործի իր ռազմաօդային ուժերի դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Մեզ համար կարևոր է, որ պաշտպանական սպառազինությունը, որ ռուսերը փոխանցում են Սիրիային, չկիրառվի մեր դեմ», - հայտարարել է նա:
Լիբերմանը նշել է, որ հակառակ պարագայում Իսրայելը կպատասխանի: «Եթե ինչ-որ մեկը կրակի մեր ինքնաթիռների ուղղությամբ, մենք նրան կոչնչացնենք», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան