Իրանական ԶԼՄ-ները՝ հայաստանյան իրադարձությունների մասին
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանական ԶԼՄ-ները, մասնավորապես արևմտյան լրատվամիջոցների իրանական ծառայությունները հայաստանյան իրադարձություններին համակողմանի անդրադարձ են կատարել՝ տալով օբյեկտիվ գնահատական, սակայն որոշ դեպքերում զուգահեռներ էր տարվում վրացական և ուկրաինական դեպքերի հետ:
ԻՀՊԿ-ին մոտ կանգնած տեղեկատված ռեսուրսներից մեկն էլ՝ «Արևելքի և Արևմուտքի պատերազմը՝ Հայաստանում» վերտառությամբ հրապարակմամբ է անդրադարձել հայաստանյան զարգացումներին՝ հիշատակելով ինչպես ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այնպես էլ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները:
Թերևս այս մոտեցումը պետք է դիտել այն հարթության մեջ, որ Իրանը մի կողմից Արևմուտքի հետ հետագա հարաբերությունների կառուցման հարցում գտնվում է սպասողական իրավիճակում, իսկ մյուս կողմից՝ հետևողական ջանքեր է գործադրում «նախկին» գործընկերների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կրկին ակտիվացնելու ուղղությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան