Ռուսաստանն առևտրային պատերազմ է սանձազերծել. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը առևտրային պատերազմ է սանձազերծում՝ արգելելով ռուսական տարածք արտահանել որոշ բելառուսական ապրանքներ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Լուկաշենկոն նման հայտարարությամբ է հանդես եկել բելառուս ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված ամենամյա իր ուղերձում:
Բելառուսի նախագահը նշել է, որ աշխարհը համակել են առևտրային պատերազմները՝ իբրև օրինակ բերելով ԱՄՆ և Չինաստանի միջև ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցները:
«Օրինակներ նշելու համար հեռու գնալ պետք չէ, բավական է նշել կաթնային, մսային, շաքարային պատերազմները, որոնք սանձազերծում է մեր մերձավորագույն գործընկերը՝ բնական բելառուսական ապրանքների մուտքը իր շուկա արգելափակելով», - ասել է Լուկաշենկոն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան