Ինչ որ ստացվեց, շատ գեղեցիկ ստացվեց. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր ապագային, նշեց՝ ապրելու է այնպես, ինչպես նախորդ 59 տարին, այն է՝ իբրև երջանիկ երևանցի: Ալթունյանն ասաց, որ որ կարող է հազար ու մի զբաղմունք գտնել:
«Ապահովագրություն արել եմ, բժշկություն արել եմ, երևի թե մի օգտակար բան կհնարեմ»,- ասաց նա:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուն, Ալթունյանը նշեց, որ թեպետ շատ փորձառու չէ քաղաքականության մեջ, բայց «ինչ որ ստացվեց, շատ գեղեցիկ ստացվեց»:
Հրաժարականի հիմքերի մասին խոսելով՝ նա ասաց, որ իրավիճակները փոխվում են, և փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որը տվյալ պահին ամենաճիշտն է:
«Նա ժողովրդին ուղղված իր հղումի մեջ կոնկրետ նշեց՝ որ ամեն ինչ անցնի անարյուն, համերաշխ և տրամաբանական ուղիով: Վաղ է գնահատականներ տալ, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի հրաժարականը շատ մեծ քայլ էր. Վարդան Արամյան
- Ողջունելի է, որ այլ բաներ չստացվեցին, արյուն չթափվեց. Մանվել Գրիգորյան
- Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այսօրվա և վաղվա անելիքները
- Ռուսական մամուլ. Սերժ Սարգսյանը իմաստուն որոշում է կայացրել
- Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան