
Կարապետյան-Փաշինյան հանդիպումը չի կայանա. Tert.am
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 25-ին նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- նշել է Ավինյանը:
Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն ձեզ այլ օրակարգ է առաջարկել, նա հորդորել է խոսել ՀՀԿ-ի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է
- «Մենք պատրաստվում ենք չորեքշաբթի առավոտյան շարունակել բանակցությունները». Փաշինյան (լրացված)