The ColumbiaChronicle. Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը
Ամերիկյան հեղինակավոր columbiachronicle.com պարբերականում հոդվածագիր Օլիվիա Դելոյանն հրապարակել է «Մենք պետք է ճանաչենք» խորագրով հոդված, որում պատմում է, որ իր տատիկի տատիկը ծնվել է Թուրքիայում 1915 թվականի սկզբերին և իր ծնողների հետ միասին գաղթել է Ամերիկա մինչև Ցեղասպանությունը:
«103 տարի անց Թուրքիան դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և մենք չենք կարող թույլ տալ՝ լռել ցեղասպանության մասին: Ամերիկացիները կարծում են, թե հասկանում են և ճանաչում պատմության ընթացքում կատարված ցեղասպանությունները, բայց նրանք լռում են Հայոց Ցեղասպանության մասին»,-ընդգծել է հեղինակը:
Դելոյանը հոդվածում նկատել է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հավաստմամբ՝ ամերիկացիների միայն 35%-ն է տեղեկացված Հայոց ցեղասպանության մասին և հիշատակելով 2015 թվականի New York Times-ի հրապարակումը՝ հավելել է, որ նույն թվականին Թուրքիայում Ստամբուլում գործող տնտեսական և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի հարցման արդյունքում պարզվել է՝ թուրք բնակչության միայն 9%-ն է կարծում, որ Թուրքիայի խորհրդարանը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Հեղինակը հոդվածում, հիշատակելով նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից 2008 թվականին ցեղասպանության ընդունման մասին տված խոստումը, նկատել է. «2015 թվականին ցեղասպանության 100-ամյա տարելիցին նա դրժեց իր խոսումը և անգամ չարտասանեց «ցեղասպանություն» բառը»: Թուրք ժխտողների կողմից 2017 թվականին էկրան բարձրացած, հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վարկանիշի իջեցման փորձերը վկայում են՝ թուրքերի կողմից պատմությունը կրկնելու փորձը շարունակվում է»,- շեշտել է հեղինակը
Նրա խոսքով՝ իր կրթության ընթացում երբեք չի իմացել Ցեղասպանության մասին և ընդգծում է, որ եթե չլիներ իր հայրը և չպատմեր նրան այդ մասին նա՝ ինչպես շատերը, ևս անտեղյակ մեկը կլիներ: Նա կարևոր է համարել Ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի ժխտողականության դեմ պայքարելը կրթության միջոցով:
«Ամերիկյան դպրոցներում պետք է դասավանդվեն պատմության վայրագությունների մասին, որոնց թվում է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանություն: Ես հպարտ եմ որ կրում եմ հայկական ազգանուն և որ իմ տատն ու պապը վերապրել են Ցեղասպանությունը»,- գրել է հեղինակ:
Եզրափակելով հոդվածը՝ Դելոյանը գրել է. «Հանուն մեր նախնիների, ովքեր սպանվել են, մենք չենք կարող լռել: Եկեք բարձրաձայնենք, եկեք կրթենք և եկեք ասենք «ցեղասպանություն» բառը»:
Հարակից հրապարակումներ`
- Լուիզեթ Թեքսիե. Ցեղասպանությունը վերապրած վերջին կինը, ով ապրում է Ֆրանսիայում
- Habertürk: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին գաղտնի նախագիծ է մշակվում
- Քրդամետ կուսակցության համանախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
- Գարո Փայլանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Ժնևում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին