Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա ավանդական ցույց
Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացել է 10-րդ Ջահերով Երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվել է Վակե այգու մոտ և ավարտվել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:
Երթի ժամանակ հարյուրավոր վիրահայ երիտասարդներ վանկարկել են «Ճանաչում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաև երգել հայրենասիրական երգեր:
Ջահերով երթի ավարտին կայացել է բողոքի ցույց այն երկրի դեսպանատան առջև, որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ Ցեղասպանություն, և պատիժ չի կրել իրականացրած հանցագործության համար, ավելին՝ շարունակում է Արևմտյան Հայաստանի բռնագրավումը:
Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի ժամանակ շուրջ 300 մասնակից արտահայտել են իրենց բողոքը 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ և պահանջել, որպեսզի Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:
Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա ավանդական ցույց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին