ՀԲԸՄ. Հարգելով ժողովրդի ձայնը՝ Սերժ Սարգսյանը կայացրեց խաղաղ հանգուցալուծման հանգեցնող որոշում
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) տարածել է հայտարարություն՝ գործուն ժողովրդավարության մասին :
Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի ժողովուրդը ազգի զարգացման հետագա ընթացքը նոր ուղղության վրա դրեց: 2018թ. ապրիլի 13-ից սկսած՝ մարդիկ ցույց տվեցին խաղաղ ցույցերի և կազմակերպված բողոքի ակցիաների միջոցով առանց բռնության քաղաքացիական շարժումն առաջ տանելու իրենց հանձնառությունը՝ տեղի չտալով անգամ անորոշ հետևանքների հեռանկարի առջև: Նրանց նպատակի միասնականությունը հույս ներշնչեց և այժմ դնում է օրենքի գերակայության պայմաններում ամուր ժողովրդավարական հաստատությունների հիմքերը: Պակաս կարևոր չէ այն, որ աշխարհը տեսավ Հայաստանի քաղաքացիների ժողովրդավարական ոգին և հասուն ու իմաստուն ձևով կառուցողական փոփոխությունների հասնելու վճռականությունը: Հենց միայն սա տրամադրում է լավատեսության և ազգային հպարտության:
ՀԲԸՄ-ն կշարունակի աջակցել այս պատմական շարժումը խթանող արժեքներին, որոնք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ հանգեցրին խաղաղ հանգուցալուծման՝ հարգելով ժողովրդի ձայնը:
Գալիք մի քանի օրերը, շաբաթներն ու ամիսները վճռորոշ նշանակություն ունեն: Սպասվող աշխատանքը թելադրում է նույնպիսի համբերատարություն և խոհեմ գործողություններ ազգային միասնության ապահովման համար: Անհրաժեշտ է ձևավորել քաղաքացիական երկխոսություն և ապահովել մեր ժողովրդավարական հաստատությունների հզորությունը, որպեսզի շնորհալի առաջնորդները կարողանան հաշվետու լինել քաղաքացիներին և ժողովրդական ձգտումները վերածեն գործնական քաղաքականության՝ ի շահ անվտանգության և շարունակական բարգավաճման: Սրանք են կուռ և ազատ հասարակության հենասյուները:
Այսօր, ապրիլի 24-ին, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, պետք է հիշենք, թե որպես ժողովուրդ որքան երկար ճանապարհ ենք անցել՝ անցյալի ողբերգություններն ու մարտահրավերները հաղթահարելու համար: Վճռականության նույն ոգին էլ պետք է որոշի մեր ապագան»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպան. Սերժ Սարգսյանը, լսելով ժողովրդին, կայացրեց դժվար որոշումը
- Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Էդուարդ Շարմազանով
- Վարչապետի հրաժարականը շատ մեծ քայլ էր. Վարդան Արամյան
- Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան