Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը կարևորել են Հայաստանում կայունության պահպանումը
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության պահպանման և բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան