Ինչպե՞ս Թրամփը կարող է ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին
CNN հեռուստալիքի կայքում Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակվել, որում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորությանը:
Պարբերականի անդրադարձը ներկայացնում ենք ստորև.
«Տարիներ շարունակ ԱՄՆ հայ համայնքը կոչ է արել ԱՄՆ նախագահներին Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Այդ ամենին գնալու նրանց անկարողությունը տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը:
Եվ միակ նախագահը, որը կարող է հակված լինել ասելու ճշմարտությունը , երբ նրա նախորդները հրաժարվել են դա անելուց, Դոնալդ Թրամփն է: Դա պայմանավորված է միջազգային հարաբերությունների նկատմամբ նրա մոտեցման երկու որոշիչ ասպեկտներով: Առաջինը՝ նրան չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մյուս երկրները իր վարած արտաքին քաղաքականության մասին և նա ցանկանում է հասնել նրան, ինչը, իր կարծիքով, չի հաջողվել իր նախորդներին:
Մենք բոլորս գիտենք այդ հայտարարությունն անելու պատճառները. այն նշանակում է հարգել պատմական փաստերը, ամրագրել ազգային արժեքները: Այն նաև կնշանակի արձագանքել ԱՄՆ կարևորագույն ընտրազանգվածի կոչին. ԱՄՆ-ում ապրում է շուրջ 1,5 միլիոն հայ: Բայց այդ պատճառները միշտ եղել են այնտեղ, և ԱՄՆ-ի նախագահներն անշուշտ հասկացել են դրանք: Նրանք նաև հասկացել են, որ նման քայլը կարող է զայրացնել Թուրքիային, որը կտրականապես հերքում է Ցեղասպանության իրողությունը:
Նախագահ Բարաք Օբաման մի քանի անգամ մոտ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Իր պաշտոնավարման սկզբում նա քայլ չարեց այդ ուղղությամբ, թեև իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր դա անել՝ նպատակ ունենալով չխանգարել այն ժամանակ հայ-թուրքական հաշտեցման բանակցություններին:
Մինչ այս պահը, Թրամփի աշխատակազմը հետևել է ձևավորված ավանդույթին: Նախորդ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Թրամփի հայտարարությունը համապատասխան չէր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրողությանը: Բայց այժմ եկել է ժամանակը, որ Թրամփը ճանաչի Ցեղասպանությունը։ Նախ, Թուրքիայի վերջին գործողություններն ուղղված են ազգային անվտանգության առումով մեր համար կարևոր նպատակների դեմ, որոնք մենք դրել ենք նրանց առաջ: Թուրքիայի կառավարությունը անմիջական ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդերի դեմ, որոնց մենք զինում և աջակցում էինք, ովքեր մեզ օգնեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Երկրորդ, նախագահ Թրամփին, ամենայն հավանականությամբ, չի հետաքրքրում, թե ինչ կմտածի Թուրքիան, ճիշտ այնպես, ինչպես չի հետաքրքրում, թե ինչպես են մյուս երկրներն արձագանքում իր արտաքին քաղաքական որոշումներին:
Երրորդը, և որն ամենակարևորն է, Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ Թրամփը կարող է հաղթող դուրս գալ արտաքին քաղաքական այլ նպատակների առումով: Նման քայլը կընդգծի ԱՄՆ-ի վճռականությունը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ինչպես նաև ի ցույց կդնի մեր սկզբունքներին անվերապահորեն հավատարիմ մնալու մեր պատրաստակամությունը: Նման մոտեցումը լծակներ կտա ԱՄՆ-ին բանակցությունների և դիվանագիտական այլ ձեռնարկումների հարցում: Այս տարի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ցեղասպանության ճանաչումը հեշտ հաղթանակ կլինի, ոչ միայն ԱՄՆ-ի և ԱՄՆ հայ համայնքի համար, այլ նաև Նախագահի, ով ամբողջ աշխարհում ձեռք է բերել ճշմարտության նկատմամբ անտարբերության զգացման համբավ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան