Habertürk: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին գաղտնի նախագիծ է մշակվում
Թուրքական մամուլը հայտնում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գաղտնի փաստաթուղթ է մշակվում։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Habertürk»-ի թղթակից Սերդար Թուրգութը իր «Կա՞ արդյոք Թուրքիայի դեմ ուղղված օրինագիծ» խորագրով հոդվածում գրում է․
«Ես լսել եմ ու գիտեմ, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ աշխատում են այսպես կոչված Հայոց ցեղասպանության նախագծի շուրջ։
Բոլորին հայտնի Հայկական հարցը ․․․ Բայց չգիտես ինչու, մինչ օրս այս մասին ոչ մի լուր չի հայտնվում, ոչ ոք չի ասում․ «Այո, նման աշխատանքներ տարվում են»։ Մինչդեռ նախորդ տարիներին ապրիլյան այս օրերին Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ իրենց ընտրազանգվածներին ուղղված ակնարկներ էին հնչեցնում, տեղեկացնում էին, որ նախագիծ է մշակվում։ Իսկ այս տարի կատարյալ լռություն է տիրում։ Բնազդս և Վաշինգտոնի առումով նախկին փորձս հուշում են, որ որոշ տհաճ զարգացումներ են խմորվում լուռ կերպով»։
Թուրգութը հավելում է, որ այս կասկածները հաստատվում են նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումից առաջ տարածված հայտարարության համաձայն՝ հանդիպման օրակարգային թեման եղել է Հայոց ցեղասպանությունը և նմանատիպ իրադարձությունների հետագա կանխումը։
Հեղինակը նկատել է տալիս, որ նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախագծեր ներկայացրած Ռոյսն այս անգամ թեև չի հայտարարել որևէ նման նախագծի մասին, բայց իր մի քանի գործընկերների հետ նախագահ Թրմափին ուղղած նամակում չի մոռացել հիշեցնել Ցեղասպանության և ապրիլի 24-ի մասին։
Թուրգութի խոսքով՝ հայկական համայնքն այս անգամ թերևս մտավախություն է ունեցել, որ պատրաստվող նախագիծը վերջին պահին կարող է չեղարկվել Սպիտակ Տան կողմից, ուստի որոշել են այս անգամ ամեն ինչ գաղտնի պահել.
«Այս անգամ, ինչպես երևում է, Ներկայացուցիչների պալատում և Սենտում Թուրքիայի դեմ ուղղված որոշում ընդունելու հարցում կուսակցությունների միջև համակարծություն կա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին