Հայ ազգն ունի շատ պարզ և լուսավոր ապագա. Ռուբեն Վարդանյան
Գործարար Ռուբեն Վարդանյանն այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այս օրը անցկացվում է այսպես, ինչպես արդեն 103 տարի:
«Այս հիշողությունը մենք միշտ մեր մեջ պիտի պահենք, առաջ գնանք, առաջ նայենք, լավատես լինենք, բայց հասկանանք, որ մենք իրավունք չունենք այսօրը ինչ-որ ձևով փոխարինել ինչ-որ ուրիշ հարցերի շուրջ տարբեր ձևի հանդիպումներ, ինչ-որ բաներ անելով»,- ասաց նա:
Վարդանյանը անդրադարձավ նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, կարծիք հայտնեց, որ դա մեծ հնարավորություն է բոլորի համար: Գործարարը հույս հայտնեց, որ դա իսկապես հնարավորություն կլինի՝ ինչ-որ բան դեպի լավը փոխելու՝ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս:
«Եվ Սփյուռքը, և Հայաստանը շատ կապված են, ու ինձ թվում է՝ հայ ազգը ունի շատ պարզ և լուսավոր ապագա, եթե մենք հասկանանք, որ պիտի իրար հետ միասին անենք շատ ծանր, երկար աշխատանք, որը մեզանից բոլորից ուժ է պահանջելու, հասկանանք, որ մենակ սև ու սպիտակ չէ, ավելի բարդ է, և պիտի իրար հարգելով գնանք առաջ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Էդուարդ Շարմազանով
- Վարչապետի հրաժարականը շատ մեծ քայլ էր. Վարդան Արամյան
- Ողջունելի է, որ այլ բաներ չստացվեցին, արյուն չթափվեց. Մանվել Գրիգորյան
- Հրայր Թովմասյանը՝ իր հետագա պաշտոնավարման մասին
- Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները