Մենք կշարունակենք Հայաստանի հետ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման աշխատանքները. Սվիտալսկի
«Մենք աջակցում ենք այն համընդհանուր ուժերին, որոնք ուղղված են այս ճգնաժամին լուծում տալուն և հաղթահարելուն։ Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման գործում, կոռուպցիայի դեմ պայքարում, կօժանդակի արդարադատությանը, օրենքի գերակայությանը»- , Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նա նշեց, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այս բոլոր արժեքները շատ կարևոր են և շատ թանկ են սովորական քաղաքացիների համար. «Եվրոպական միությունը կլինի Հայաստանի ու հայերի հետ ամբողջ ընթացքում»։
Լրագրողները հետարքրքվեցին, թե Հայաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավարեցման վրա։
«Այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ բոլոր արժեքները շատ կարևոր են շարքային քաղաքացիների համար, որոնք էլ հենց կազմում են այդ համաձայնագրի ողնաշարը, հենքը։ Մենք կաշխատենք Հայաստանի հետ իրականացնելու այդ համաձայնագիրը, նույնիսկ շատ ավելի ջանասիրաբար, քան եղել է նախկինում», - պատասխանեց ԵՄ դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- Նախագահը ստորագրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
- ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները