Միացյալ Նահանգների ժողովուրդը, կառավարությունը չեն մոռանում մեկ ու կես միլիոն հայերին. Դեսպան
«Ես այսօր այստեղ եմ ամերիկյան ժողովրդի անունից, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին 20-րդ դարում տեղի ունեցած վաթարագույն վայրագություններից մեկի ժամանակ»: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Միացյալ Նահանգների ժողովուրդը, կառավարությունը չեն մոռանում մեկ ու կես միլիոն հայերին, ովքեր Օսմանյան կայսրությունում զոհ գնացին կոտորածներին: Մենք նաև հիշում ենք այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում օգնել են տուժածներին, այն մարդկանց, ովքեր կարողացան կերտել Հայաստանի ապագան: Ուզում եմ հիշել նաև այն հայերին, ովքեր այդ իրադարձությունների հետևանքով հանգրվան գտան Միացյալ Նահանգներում: Մեծ է նրանց դերն ու վաստակը ԱՄՆ-ում»,-ասաց դեսպանը:
Նրա խոսքով, ԱՄՆ ձգտում է այն բանին, որ լինի իրադարձությունների ազնիվ ճանաչում:
«Հենց այդ ուղղությամբ են Միացյալ Նահանգների ջանքերը և միայն դա է, որ կարող է օգնել: Շիտակ ճանաչումը կարող է հաշտեցում բերել բոլորի համար»,-ասաց ամերիկացի դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան