«Ժամանակ». Առաքել Մովսիսյանը շարունակելու է ապրել այնպես, ինչպես մինչ օրս
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի տխրել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար: «Շատ լավ եմ զգում, ինչ ա եղել որ: Մինչև հիմա ինչպես էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե մինչև հիմա ՀՀԿ-ի համար էր աշխատում, երեկ Փարաքարի ճանապարհն էր փակել, որ մարդիկ չգան հանրահավաքի, Շմայսը պատասխանեց. «Շարունակելու եմ ապրել առօրյա կյանքով: Ամեն ինչ լավ է»:
Հարցին՝ դժվա՞ր չի լինի առանց իշխանության, Սերժ Սարգսյանի հովանավորության: «Ես երբեք չեմ վայելել Սերժ Սարգսյանի հովանավորությունը, բայց Սերժ Սարգսյանը իմ ընգերն ա ու մինչև վերջ էլ իմ ընգերն ա լինելու: Սահմանափակեցինք ինտերվյուն»,-ասաց նա ու անջատեղ հեռախոսը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան