Լուկաշենկո. Տա աստված, որ տաղանդավոր հայ ժողովուրդը կարողանա դուրս գալ այս իրավիճակից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին աջակցել երկրում ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Իշխանափոխությունը շատ հեշտ է, բայց հետո պետք է արդյունք տալ, և ժողովուրդը սպասելու է դրան: Տա Աստված, որ Հայաստանի տաղանդավոր, խելացի ժողովուրդը կարողանա դուրս գալ այս իրավիճակից»,-Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահը՝ ուղերձով դիմելով իր ժողովրդին ու խորհրդարանին:
Նա նշել է, որ Հայաստանը Բելառուսի համար օտար երկիր չէ, երկու երկրներն էլ ԵԱՏՄ կազմում են:
«Մենք պետք է զանգահարենք, հարցնենք նրանց, ինչով կարող ենք օգնել»,-ասել է Լուկաշենկոն:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցածի համար մեղավոր են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները:
«Շուտով Ռուսաստանի, մեր, Ղազախստանի ու միության անդամ մյուս երկրների փորձագետները կսկսեն քննարկել այդ հարցը: Ի՞նչ է, դուք ուզում եք ասել՝ մեղավոր չե՞նք Հայաստանում տեղի ունեցածի համար: Հիշում եք՝ մի քանի տարի առաջ Հայաստանում ցույցեր սկսվեցին, երբ կառավարությունը բարձրացրեց բնական գազի, էներգառեսուրսների գինը, իսկ հետո ստիպված եղավ զիջել: Եվ ի՞նչ, արդյո՞ք դա մեզնից չէր կախված, արդյո՞ք դա Ռուսաստանից չէր կախված», - հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը: Եվ այդպես մեզ կհեռացնեն, լավագույն դեպքում՝ միությունից կհեռացնեն: Փոխարեն գլուխ գլխի տալու ու այս հարցերը միասին որոշելու, մենք կախվում ենք միմյանց դոշերից ու հարվածում իրար մռութների»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան