Ռուսական մամուլ. Սերժ Սարգսյանը իմաստուն որոշում է կայացրել
РИА Новости տեղեկատվական գործակալությունն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ գրել է, թե ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովի կարծիքով Հայաստանը ցանկացած իշխանության դեպքում ձգտելու է համագործակցել Ռուսաստանի հետ, հայ հասարակությունը տեսնում է ի դեմս ՌԴ-ի լուրջ և հուսալի ընկեր։ Նա նշել է, որ կպահպանվի նաև համակողմանի կառուցողական համագործակցությունը ՌԴ-ի հետ ԵԱՏՄ շրջանակներում։ Ցեկովի համոզմամբ՝ Սարգսյանին փոխարինելու կարող է գալ ՀՀ իշխող կուսակցությունից մեկ այլ քաղաքական գործիչ․ «Հայ ազգը շատ իմաստուն է և կգտնի ճիշտ լուծում»,- նշել է սենատորը։
Պետդումայի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Նովիկովն, իր հերթին նշել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունների ներուժը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո չի սպառվի։ Ըստ նրա՝ շատ հայ քաղաքական գործիչներ հասկանում են դա. «Նրանք կցանկանան ամրապնդել հարաբերությունները մեր երկրի հետ, և այդպիսին է հանրապետության ընդհանուր տրամադրությունը»,- նշել է Նովիկովը։
РИА новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը իմաստուն որոշում է կայացրել. հակառակ դեպքում՝ իրավիճակը կարող էր հանգեցնել արյունահեղության. «Նա չի կառչել իշխանությունից, ոտքի չի հանել հատուկ մասնագիտացված կառույցների: Դա պատիվ է բերում նրան: Հիմա պետք է այդ հարցով զբաղվել լեգիտիմ դաշտում», - հավելել է Սլուցկին:
Ռուսական ТАСС գործակալությունը ևս անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին: ՌԴ միջազգային գործերով հանձնաժողովի համանախագահ Լեոնիդ Սլուցկին վստահություն է հայտնել , որ Սարգսյանի հրաժարականը բացասաբար չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Դա անձնական որոշում է, որն արժանի է հարգանքի: Սակայն չեմ կասկածում, որ Մոսկվայի հետ համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում կպահպանվի համապարփակ համագործակցություն: Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եղել, և որևէ փոփոխության համար նախապայմաններ չկան»:
Kommersant»-ը մեջբերել է Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևի գրառումն, ըստ որի՝ «հայ ժողովուրդն առավելագույնը քաղեց իրավիճակից»: ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրացման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ «իրադարձությունների հետագա զարգացումը կարող էր կողմերին արյունահեղության շեմին կանգնեցնել, և Սարգսյանը չի ցանկացել հատել այդ գիծը»:
EADaily.com պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում է. «Ժողովուրդը, որ ունի ուժ, նույնիսկ իր պատմության ամենադժվար պահերին չանջատվելու և մեկը մյուսի նկատմամբ հարգանք պահպանելու ուժ ունի, չնայած կտրական տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:
Սերժ Սարգսյանի հրաժարականին անդրադարձել են այնպիսի հայտնի կայքեր և գործակալություններ, ինչպիսիք են «Gazeta.ru»-ն, «Rt»-ն և «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը
- Ինչ է նախատեսում Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի դեպքում
- Միջազգային ԶԼՄ-ներ. Հայաստանը խոշոր քաղաքական փոփոխությունների հազվագյուտ օրինակ է
- Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան