Վարչապետի հրաժարականը շատ մեծ քայլ էր. Վարդան Արամյան
«Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Լրագրողի հարցին՝ արդյոք երեկ տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, նա նշեց. «Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, վարչապետի հրաժարական տեղի ունեցավ, որը շատ մեծ քայլ էր»:
Դիտարկմանը, թե իր համար սպասելի՞ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, Վարդան Արամյանը պատասխանեց. «Երևի թե ոչ»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նոր իշխանությունների հետ պատրաստվում է աշխատել, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ժամանակը ցույց կտա. «Ժամանակից առաջ ընկնել չեմ սիրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան