«Մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն»
Ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:
«Դա պայքար է ոչ թե՝ ընդդեմ, դա պայքար է՝ հանուն, հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որպեսզի նոր ցեղասպանություններ կանխարգելվեն, հանուն նրա, որ ժխտողականությունը գլուխ չբարձրացնի: Մենք՝ ՀՀ ԱԺ-ն, մի շարք եվրոպական և ոչ միայն եվրոպական երկրներում ՄԱԿ-ի Ցեղասպանության դեկլարացիայի ընդունման 70-րդ տարեդարձի առթիվ մեծ ցուցահանդեսներ ենք կազմակերպում»,- ասաց նա:
Շարմազանովը տեղեկացրեց, որ առաջիկայում ցուցահանդես է լինելու Սլովակիայում՝ դա նախատեսվում է ապրիլի վերջին-մայիսի սկզբին՝ Բրատիսլավայում, այնուհետև ցուցահանդեսներ են լինելու Կիպրոսում, Հունաստանում, նաև Մերձբալթյան երկրներում:
«Սրանով մենք ևս մեկ անգամ ուզում ենք ասել, որ մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն, դրանք պետք է դատապարտվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը՝ դահիճը և ոճրագործը, չի ճանաչել այդ ցեղասպանությունը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
- Ձեր կողքին հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում և 600 հայ մտավորականների սպանդը. Մակրոն
- Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա ավանդական ցույց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին