Վլադիմիր Գասպարյան. Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է
Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է: Ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը: Այս մասին հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն
- Ազգային Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան