ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակել զսպվածություն ցուցաբերել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուշադիր հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը և ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ մասին հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակը:
«Հայաստանի համար կարևոր այս պահին Գլխավոր քարտուղարը կոչ է անում հետագայում ևս հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման նկատմամբ։ Օգտվելով առիթից Գլխավոր քարտուղարը կցանկանար միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որով երեկ դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին, կոչ անելով՝ կանխել շփման գծում լարվածության հնարավոր աճը և ինտենսիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը», - ասված է հայտարարությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթություն տալ երկխոսությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան