Կադիրովը սպառնում է ձերբակալել Մերկելին ու Թրամփին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատասխան պատժամիջոցներ է ներմուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և արևմտյան այլ քաղաքական գործիչների հանդեպ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Եթե նրանք ժամանեն մեր երկիր, մենք նրանց անմիջապես բերման կենթարկենք և կձերբակալենք: Եթե նրանք այստեղ հաշվեհամարներ բացեն, մենք դրանք կարգելափակենք», - ասել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ յոթնյակը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել՝ Դոնբասում ստեղծված իրավիճակի համար:
Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, Ռամզան Կադիրովը, մեկնաբանելով իր անվան՝ ամերիկյան պատժամիջոցների ցուցակում հայտնվելը, հայտարարել էր, որ երբեք չէր մեկնի ԱՄՆ՝ անգամ «այդ երկրի բոլոր պահուստային գումարների դիմաց»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան