
Կարեն Կարապետյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:
Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Պուտինն առայժմ կապ չի հաստատել ոչ Սարգսյանի, ոչ էլ Կարապետյանի հետ
- Վլադիմիր Գասպարյան. Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է
- Վիգեն Սարգսյան. Հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն
- Ազգային Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել