Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաև ֆինանսական անկայունության. Արթուր Ջավադյան
«Ես դեռ անալիզ չեմ արել, բայց անկախ ու ինստիտուցիոնալ կառույցները պարտավոր են այսօր լինել առաջին գծում ու պարտավոր են ապահովել կայությունը երկրում»,- այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Հարցին, թե ներկա իրավիճակն ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի փոխարժեքի վրա, Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաև ֆինանսական անկայունության»:
Դիտարկմանը՝ սպառնալիքներ կա՞ն, որ դրամը կարող է արժեզրկվել, ԿԲ նախագահն ասաց, որ այդպիսի սպառնալիքներ չի տեսնում. «Բայց բոլոր այն միջոցառումները, որոնք մշտապես արել ենք, հիմա նորից իրականացնում ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան