Ապրիլի 24-ի խորհուրդը մեկն է` ամրացնել պետականությունը. Արտակ Զաքարյան
«Կարծում եմ` Հայոց պետականության վերածնունդը, որի 100-ամյակը նշելու ենք շուտով, նաև Եղեռնից քաղված դասերի արդյունք է»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Արտակ Զաքարյանը՝ Հայոց պետականության ամրացումը համարելով ապրիլի 24-ի խորհուրդ։
Նրա խոսքով՝ մեր պահանջատիրությունը, Ցեղասպանության վերաբերյալ զգայուն մոտեցումը, սերունդներից և աշխարհից ունեցած ակնկալիքները բխում են նաև նրանից, որ հայերն ակամայից դարձել են մարդկության դեմ գործված ամենամեծ հանցանքներից մեկի զոհերը:
«Մենք դարձել ենք ամենամեծ հանցանքն այլևս կրկնելի և հնարավոր չդարձնելու առաջամարտիկը, և մեզ հաջողվել է անել դա տարիների ընթացքում անընդհատ խնդիրը բարձրաձայնելով, անընդհատ մերժողականության դեմ պայքարելով։ Ապրիլի 24-ի խորհուրդը մեկն է` ամրացնել պետականությունը և միշտ պահանջատեր լինել ազգային և պետական խնդիրների նկատմամբ»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները